«Ժողովուրդ». Ծառուկյանը շուտով կհայտարարի նախագահ դառնալու մտադրության մասին

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է առաջիկայում հայտարարել, որ սպասվող նախագահական ընտրությունների ժամանակ իր թեկնածությունն է առաջադրելու՝ լինեն դրանք հերթական կամ արտահերթ:

Մեզ լուրեր հասան, որ Ծառուկյանը երբ հանդիպել է «Ազատամարտի նվիրյալներ» և «Երդվյալ ազատամարտիկների միություն» կոչվող հկ-ների կորիզի ներկայացուցիչների հետ, որոնք ղեկավարվում են ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Ռուստամ Գասպարյանի և Ռուբեն Գևորգյանի (Ծաղիկ Ռուբո) կողմից, նույն կտրուկ շեշտադրությամբ հայտարարություն է արել:

Ազատամարտիկները Գ. Ծառուկյանից պահանջել են երաշխիքներ, թե ինչու պետք է վստահեն իրեն, ինչին ի պատասխան ԲՀԿ նախագահն ասել է, թե այս անգամ ինքը վճռական է տրամադրված ու կես քայլ հետ չի գնա»,- գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում