«Հրապարակ».ՏՄՊՊՀ-ն ստուգումներ է սկսել «Հարավկովկասյան երկաթուղի»-ում. Պատճառը գործարարների դժգոհությունն է

«Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ստուգումներ է սկսել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում: Պատճառը գործարարների դժգոհություններն են փոխադումների սակագներից:

Դրանք երկաթուղու ղեկավարությունը 6-7 ամիս առաջ բարձրացել է, ինչի հետևանքով գործարարներն սկսել են բեռնափոխադրումներն իրականացնել ավտոմոբիլային տրանսպորտով:

ՀՀ ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը հաստատեց մեր տեղեկությունը. «Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունում իրականացվում է լայնածավալ ուսումնասիրություն: Մասնավորապես ուսումնասիրվում է ընկերության գնային քաղաքականությունը՝ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների հետ կապված»,-գրում է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում