«Ժողովուրդ». Ալրաղացի Լյովիկը ուզում է «Սևան ազգային պարկ»-ի տնօրեն դառնալ

Սեպտեմբերի 10-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ խորհրդարանում առաջիկայում ուշագրավ նշանակում է տեղի ունենալու. ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը ցանկանում է իրեն խորհրդական նշանակել ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին (Ալրաղացի Լյովիկ): Այս հարցում Սահակյանի մոտ միջնորդել է նրա աներորդին` ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ), ով Լ. Սարգսյանի մտերիմ ընկերն է: Սակայն, կարծես թե, այդ նշանակումն այնքան էլ նրա սրտով չէ:

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ իրեն պատկանող Սևանի «Աղթամար» հյուրանոցում ապրող Լևոն Սարգսյանը մեծ ցանկություն ունի ղեկավարել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը: Բանն այն է, որ ՊՈԱԿ-ն առ այսօր տնօրեն չունի: Նախկին տնօրեն Աշոտ Գնդոյանն ազատվել է այդ պաշտոնից և նշանակվել ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Թե ինչու է Սարգսյանը ցանկանում պարկի տնօրեն նշանակվել, թերթին չի հաջողվել ճշտել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում