«Ժողովուրդ». Սյունիքի մարզպետարանի աշխատակիցները աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացնում

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի վերանշանակումից հետո մարզպետարանի աշխատակիցները աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացնում: «Ժողովուրդ»-ը երեկ փորձել է լուրը ճշտել Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, որտեղից տեղեկացրել են, որ իրենց սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել են մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Նաիրա Ավանեսյանը ու նրա տեղակալ Աշոտ Մարդյանը:

Թերթը այս հարցի շուրջ զրուցել է նրանց հետ: Արշակ Ուստաբաշյանը ասել է. «Ինձնից մի հարցրեք, տեղեկացեք մարզպետարանից, ես քաղծառայող եմ, պատճառն այն է, որ հոգնել եմ աշխատելուց»:

Իսկ կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Նաիրա Ավանեսյանը թերթին տեղեկացրել է, որ ինքը նպատակահարմար չի համարել շարունակել աշխատանքը մարզպետարանում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում