«Հրապարակ». Սերգո Կարապետյանը որոշել է փակել «Ագրո TV» հեռուստածրագիրը

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը միտք է դրել փակել նախարարության «Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն» ՓԲԸ կառույցի կազմում գործող «Ագրո տիվի» հեռուստածրագիրը, որը հեռարձակվել է «կենտրոնով» շաբաթը մեկ անգամ: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

Ագրո տիվիի աշխատակիցները բաց նամակ են գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ խնդրում են միջամտել որպեսզի ծրագիրը չփակվի: Նամակի տակ ստորագրել են գլխավոր ռեժիսոր Անահիտ Հովհաննիսյանը, լրագրող Անուշ Մաթևոսյանը և այլ աշխատակիցներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում