«Հայկական Ժամանակ». ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի պաշտոնի համար հայտարարված մրցույթի օրը հայտնի է

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ դատավորի համար հայտարարված Հայաստանի մրցույթի օրը հայտնի է: Արդարադատության նախարարությունից երեկ «Հայկական Ժամանակ»-ին հայտնել են, որ մրցույթի հարցազրույցի փուլը տեղի է ունենալու հոկտեմբերի 6-ին. սա մրցույթի 2-րդ փուլն է:

Իսկ առաջին փուլը մրցութային հանձնաժողովը, պարզվում է, երեկ է անցկացրել և ավարտել, ինչի արդյունքում 14 թեկնածուներից մեկը՝ Սըրիի միջազգային իրավունքի կենտրոնի տնօրեն, Սըրիի համալսարանի դասախոս Արման Սարվարյանը, հարցազրույցի փուլ չի անցել: Այսպիսով` ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի պաշտոնի համար պայքարողների թիվը դարձավ 13:

Հետևեք մեզ նաև Telegram-ում