Սյունիքի մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների առաջին ընդունելությունը

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պաշտոնավարման 4-րդ օրը` սեպտեմբերի 29-ին, Կապանում անցկացրեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեց 16 քաղաքացի: Նրանցից 13-ը մարզպետին դիմել էին դրամական օգնություն ստանալու խնդրանքով, մյուս քաղաքացիների խնդրանքները տարբեր էին` վերելակի նորոգում, առողջարանային ուղեգրի ձեռք բերում, տաղավարի տեղադրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դրամական օգնության համար դիմած 13 քաղաքացիներից 11-ի խնդրանքը բավարարվել է: Բավարարվել է նաեւ առողջարանային ուղեգիր ստանալու դիմումը: Մյուս դիմումներին ընթացք տալու համար մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հանձնարարել է մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներին` կատարելու մանրամասն ուսումնասիրություն:

Գոհար Իսախանյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում