Կատալոնիայում բազմամարդ ցույցեր են սկսվել

Կատալոնիայում կառավարության դիմաց կայացել է ամենաբազմամարդ բողոքի ակցիան: Նման ակցիաներ կայացել են նաև Իսպանիայի հյուիսի-արևելքի մի շարք քաղաքներում:

Ավելի վաղ Սահմանադրական դատարանը ընդունել էր Իսպանիայի կառավարության հայցը՝ պահանջով անօրինական համարել Կատալոնիայի հանրաքվեն: Մինչ դատարանի վերջնական որոշումը, Կատալոնիան ստիպված էր դադարեցնել հանրաքվելի նախապատրաստական աշխատանքները: 

Կատալոնիայում արդեն իսկ հայտարարել են, որ հասնելու են դատարանի որոշման փոփոխությանը:

Հիշեցնենք, որ Կատալոնիայի ղեկավարը սեպտեմբերի 27-ին հայտարարել էր նոյմբերի 9-ին անջատման հանրաքվե անցկացնելու մասին: Իսկ ավելի վաղ իսպանական ինքնավարության պատգամավորները հաստատել էին այդ որոշումը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում