Ռուսաստանը Արկտիկայում ռազմական նոր ստորաբաժանում կստեղծի

Ռուսաստանը մինչ 2017թ-ը Արկտիկայում նոր «Հյուսիս» անունով հրամանատարություն կստեղծի: Այդ մասին հոկտեմբերի 1-ին հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում կատարելով ցամաքային զորքերի գլխավոր հրամարանտար Օլեգ Սալյուկովին:

Սալյուկովի խոսքերով, այն բաղկացած կլինի երկու արկտիկական բրիգադաներից: Դրանցից մեկը կձևավորվի Մուրմոնսկի մարզում, իսկ մյուսը Յամալ-նենցյան շրջանում:

Նոր ստորբաժանումները պետք է զբաղվեն ափամերձ գոտու, Հյուսիսային ծովի, Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի օբյեկտների և տարածքների պաշտպանությամբ և Արկտիակայում պետք է ցուցադրի ռուսական ռազմական ներկայությունը:

Այդ հանձնարարությունների կատարման համար արկտիկական միավորումը կապահովվի բարձր անցանելիություն ունեցող տրանսպորտային միջոցներով, նավերով և այլն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում