Պետդեպարտամենտ.Կասպիցի վերաբերյալ որոշումը ոչինիչ չի փոխի

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը մեկնաբանել է Աստրախանի ժողովի ամփոփոիչ հայտարարությունը, որը վերաբերում է Կասպիցի կարգավիճակին:

Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյն Պսակին այս կապակացությամբ հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ նշվում է, որ Պետդեպը ծանոթացել հայտարարության հետ:

«Հինգ մերձկասպյան երկրների կողմից ընդունվել է կասպիցում ռազմական ներկայության սահմանափակման մասին որոշում: Մենք Ադրբեջանի հետ անվտանգության ոլորտում ամուր համագործակցություն ունենք: ԱՄՆ-ն և Ադրբեջանը համագործակցում են նաև սահմանային անվտանգության ապահովման, ահաբեկչության դեմ պայքարի հարցերում, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում: Չեմ կարծում, որ մերձկասպյան պետությունների այդ հայտարարությունը փոփոխություն կմտցնի համագործակցության մեջ»,- ամփոփել է Պսակին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում