«NIDA» -ի ակտիվիստների ճակատագիրը Ալիևի ձեռքում է

Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Հարալովն անդրադարձել է «NIDA»-ի ձերբակալված անդամների՝ նախագահ Ալիևին դիմելու մասին լուրերին:

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ-ն, գլխավոր դատախազը լրագրողներին ասել է, որ «NIDA»-ի անդամներին ներում շնորհելը գտնվում է նախագահի իրավասություններ ներքո :

Վերջին իրս խոսքում նշել է, որ վաղ թե ուշ երիտասարդները կհասկանան, որ գնացել են սխալ ճանապարհով,  և նրանց վերաբերյալ այդ ժամանակ որոշում կկայացվի:

Ադրբեջանի գլխավոր դատախազը կարծես թե ուղղակիորեն հասկացրել է, որ դեմոկրատիայի ճանապարհով գնալը և քաղաքացիական ակտիվություն ցուցաբերելն իրենց ավտորիտար երկրում սխալ ճանապարհ է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում