Թուրքիան հերքում է սեփական զինվորների գերեվարման լուրը

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը չի հաստատել ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպության կողմից թուրք զինվորների գերի վերցնելու փաստը:

ԶՈՒ գլխավոր շտաբի ներկայացուցիչներից մեկը հերքել է լուրը` նշելով, որ այդ ապատեղեկատվությունը տարածվել է Սիրիայի իշխանական ուժերին մոտ կանգնած լիբանանյան լրատվամիջոցի կողմից: Այս մասին տեղեկացնում է Hurriyet-ը:

Հիշեցնենք, որ ավել վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ ԻԼԻՊ-ի գրոհաիններն առևանգել էին թուրք 20 զինվորի, ովքերի հսկում էին Սիրիայի տարածքում գտնվող Սուլեյման Շահի դամբարանը:

Թուրքկան և համաշխարհային մամուլում մի շարք հրապարակումներ տեղ գտան, որտեղ փաստվում էր, որ Թուրքիան սա կդարձնի՝ որպես պատրվակ՝ Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու համար: Սակայն, ինչպես ցույց է տալիս դեպքերի ընթացքը, թուրքական կառավարությանը նման պատրվակներ պետք չեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում