ԱԺ-ում 20-րոպեանոց ընդմիջում է

Ազգային ժողովի բնականոն աշխատանքն ընդմիջվել է տեխնիկական սարքերի խափանման պատճառով: Իտալական ստորաբաժանումների կազմում Լիբանան հայ խաղաղապահներ ուղարկելու վերաբերյալ՝ Հայաստանի և Իտալիայի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված տեխնիկական համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը քվերակել հնարավոր չեղավ նշյալ պատճառով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՕԵԿ-ը ընդմիջում խնդրեց, ու պատգամավորները դուրս եկան 20 րոպե ընդմիջման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում