2 տարում Վրաստանը կորցրել է 4 միլարդ և 3 միլիարդի էլ պարտք վերցրել

Վրաստանի խորհրդարանական փոքրամասնության՝ Միացյալ ազգային շարժման պատգամավոր Զուրաբ Ջապարիձեն հայտարարել է, որ վերջին երկու տարիների ընթացքում, երբ Վրացական երազանքը եկել է իշախանության, ձեռքբերումների փոխարեն նրանք շատ կորուտներ ունեն:

«Մենք այս երկու տարիների ընթացքում տնտեսության մեջ կորցրել ենք 4 միլիարդ և 3 միլիարդի էլ պարտք ենք վերցրել, որով ֆինանսավորվում ենք սոցիալական ճյուղերը: Մենք արժութային ֆոնդից կորցրել ենք 0,5 միլիարդ դոլար, նախորդ տարվա բյուջեն չի կատարվել, չի կատարվի նաև այս տավա բյուջեն, մենք օտարերկյա ներդրումների ոլորտում իսկական ձախողում ենք արձանագրել, գործազրկության աճ ունենք, չնայած որ Վրաստանի ստատիստիկ կազմակերպությունը մանիպուլացիայի է ենթարկում թվերը:

Այս տարի առաջին անգամ պակասել է այցելուների թիվը, քրեական իրավիճակի հետ կապված վատթարացումներ կան: Այս տարի Վրաստանը Մոլդովայի հետ միասին պետք է ազատականացներ Եվրոպայի հետ վիզային ռեժիմը և Վրաստանի քաղաքացիներն ազատ կարող էին մեկնել Եվրոպա, սակայն ի տարբերություն Մոլդովայի, որն արդեն դա ստացել է, մեր հետ կապված խոսք էլ չի գնում»,- Ջապարիձեի խոսքերն է մեջբերում Apsny.ge կայքը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում