Հազարից ավելի ամերիկացի զինվորականներ են ուղեւորվում Լիբերիա՝ պայքարելու Էբոլա վիրուսի դեմ

ԱՄՆ-ի զինվորական հրամանատարությունն Էբոլա տենդի վիրուսի տարածման կապակցությամբ առաջիկա շաբաթներին 1,4 հազարից ավելի զինվոր կուղարկի Լիբերիա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Պենտագոնի ներկայացուցիչ փոխծովակալ Ջոն Քիրբին:

Նրա խոսքով՝ 101-րդ օդադեսանտային դիվիզիայի շուրջ 700 զինվորականներ եւ 700 ռազմական ինժեներներ Լիբերիայի մայրաքաղաք Մոնրովիայում կտեղավորվեն հոկտեմբերի վերջին: Նրանք կմիանան ամերիկացի այն 200 զինվորականներին, որոնք արդեն գտնվում են Լիբերիայի տարածքում:

Զինվորները կուսուցանեն բժշկական ծառայությունների եւ հումանիտար կազմակերպությունների աշխատակիցներին, ինչպես նաեւ կկառուցեն դաշտային հոսպիտալներ եւ այլ օբյեկտներ: Մասնավորապես, ռազմական ինժեներները նոր բուժկենտրոններ կկառուցեն այն բնակավայրերում, որտեղ մարդիկ վարակվել են Էբոլա վիրուսով:

Ընդամենն ԱՄՆ-ը պլանավորում Է Լիբերիա ուղարկել շուրջ 3 հազար զինվորականների: Համապատասխան ծրագիրը սեպտեմբերին հրապարակել Էր ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում