Գաղտնի ծառայությունը թույլ Է տվել Է, որ զինված հանցագործը Օբամայի հետ մտնի վերելակ

ԱՄՆ-ի Անվտանգության ծառայության աշխատակիցների անուշադրության պատճառով նախագահ Բարաք Օբաման վերելակում հայտնվել Է երեք անգամ դատված տղամարդու հետ, որի մոտ ատրճանակ Է եղել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Fox News-ին:

Հրատարակության տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել սեպտեմբերի 16-ին, երբ պետության ղեկավարն Ատլանտայում այցելել Է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոն: Այդ հիմնարկությունում պահակ Է աշխատել մի մարդ, որը երեք անգամ մեղավոր Է ճանաչվել հարձակումների համար:

Ըստ աղբյուրների տվյալների՝ պահակի պահվածքը հարուցել Է գաղտնի ծառայության աշխատակիցների լարված ուշադրությունը, քանի որ նա հրաժարվել Է դադարեցնել իր հեռախոսով նախագահի լուսանկարումը, եւ նրանք վերջինիս մի կողմ են տարել հարցաքննելու համար:

Երբ պահակային ֆիրմայի ղեկավարը հայտարարել Է այդ աշխատակցի հեռացվելու մասին, պարզվել Է, որ տղամարդն իր մոտ ունեցել Է ատրճանակ, ինչի մասին նախագահի պահպանության ծառայությունը չի իմացել: Դրանից հետո Գաղտնի ծառայությունն ստուգել Է նրա պատմությունը, եւ պարզվել Է նրա քրեական անցյալը:

Գաղտնի ծառայության ներկայացուցիչները հաստատել են այդ միջադեպը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում