Սյունեցի տարեցները դրամական պարգեւներ ստացան մարզպետի կողմից

Այս տարի եւս հոկտեմբերի 1-ին Սյունիքում բազմաթիվ միջոցառումներով նշվում է ՄԱԿ-ի կողմից հայտարարված Տարեցների միջազգային օրը: Հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչությունը Սյունիքի մարզում հաշվառել է 100 եւ ավելի տարիք ունեցող 5 բնակչի, որոնցից 3-ը` Գորիսում, 2-ը` Կապանում: Տոնի առիթով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը առանձնահատուկ ուշադրության է արժանացրել այդ տարեցներին: Մարզպետի կողմից նրանք արժանացել են դրամական պարգեւի՝ 50-հազարական դրամի չափով:

Գոհար Իսախանյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում