Թբիլիսիում բախվել են Սաակաշվիլու համախոհներն ու հակառակորդները

Թբիլիսիի կենտրոնում կռվել են Վրաստանի նախկին նախագա Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներն ու հակառակորդները: Ըստ որոշ աղբյուրների կոնֆլիկտը հրահրել են «Ազատ սերունդ» շարժման մասնակիցները, որոնք ներկային իշխանության կողմնակիցներն են:
Մի քանի տասնյակ ակտիվիստներ գիշերը մտել են Սաակաշվիլու համախոհների  «Ազատ գոտի»  միավորման գրասենյակ և վեճ հրահրել: Արդյունքում մեծ կռիվ է սկսվել:

Ինչպես տեղեկացնում է kp.ru կայքը, «Ասավալ-դասավալի» թերթի լրագրող Զազա Դավիտայան հայտարարել է, որ իր վրա հարձակվել են «Ազատ գոտի» շարժման ակտիվստները, որոնցից մեկն արդեն իսկ ձերբակալված է: Լրագրողն ավելացրել է նաև, որ այդ շարժման ակտիվիստներն իրեն մեկ անգամ չէ, որ անհանսգտացրել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում