Բերլուսկոնին քննադատել է Էրդողանին

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին խստորեն քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին իր ղեկավարած պետությունում աշխարհիկությունից հետքայլ անելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Բերլուսկոնին Հռոմում մասնակցել է մի ցուցահանդեսի, որի ժամանակ տեղեկանալով, թե այն կազմակերպվելու է նաև Ստամբուլում, բարևներ է փոխանցել Էրդողանին: Դրանից հետո նա իր դժգոհությունն է հայտնել կրթական հաստատություններում գլխաշոր կրելու և շպար չօգտագործելու վերաբերյալ օրենքի կիրառման կապակցությամբ: «Էրդողանը աշխարհիկությունից դեպի իսլամիզմ տանող շատ վախենալու քայլեր է կատարում»,- ասել է Բերլուսկոնին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում