Վրաստանի վարչապետն այսօր բացել է թուրքական ներդրումներով կառուցված «Փարվանա» ՀԷԿ-ը

Վրաստանի վարչապետն այսօր բացել է թուրքական ներդրումներով կառուցված «Փարվանա» ՀԷԿ-ը

Այսօր Ջավախքում բացվել է թուրքական ներդրումներով կառուցված Փարվանա ՀԷԿ-ը:

Ինչպես տեղեկացնում է Akhaltskha.net-ը, բացման արարողությանը ներկա են եղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եւ փոխվարչապետ Կախի Կալաձեն, իսկ թուրքական կողմից էներգետիկայի նախարար Թեներ Իլդիզը:

Փարվանա ՀէԿ-ը կառուցվել է թուրքական «Անադոլու գրուպ»-ի ֆինանսական միջոցներով եւ ունի 87 մեգավատ հզորություն:

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու խոսքերով՝ ՀԷԿ-ի բացումը դրական է անդրադառնալու երկրի տնտեսության վրա եւ իրենք թուրքական կողմի հետ բանակցում են նաեւ նոր 3 ծրագրերի շուրջ, որոնց վերաբերյալ փաստաթղթերը նախատեսված է ստորագրվել այսօր երեկոյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում