Վիրահայերի միությունը բարեգործական ակցիա Է անցկացրել Սոֆիկո Ճիաուրելիի հուշարձանի մոտ

Վիրահայերի միությունը բարեգործական ակցիա Է անցկացրել Սոֆիկո Ճիաուրելիի հուշարձանի մոտ

Վիրահայերի միության մամուլի ծառայությունը հաղորդել Է, որ միությունը Սոֆիկո Ճիաուրելիի հուշարձանի մոտ կազմակերպել Է սահմանափակ հնարավորություններով անձանց (ՍՀԱ) «Անիկա» ընկերակցության անդամների աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառք՝ «Ձեռք-ձեռքի տանք» խորագրի ներքո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Ցուցահանդեսում ներկայացված Էին սահմանափակ հնարավորություններով անձանց «Անիկա» ընկերակցության անդամների ձեռքով արված նկարները եւ թաղիքե ու Էմալե աշխատանքները:

Միջոցառմանը հրավիրված Էին Վրաստանի ժողովրդական պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչ Նատիա Պիրաշվիլին, Վրաստանում գործող ոչ կառավարական կազմակերպություններ, որոնք զբաղվում են ՍՀԱ-ի հարցերով, կրոնական կազմակերպությունների առաջնորդներ, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի ավագ քահանա Վազգեն Միրզախանյանը, Վրաց եկեղեցու ներկայացուցիչներ, «Բազմազգ Վրաստանի» գլխավոր տնօրեն Առնոլդ Ստեփանյանը եւ ուրիշներ:    

Բարեգործական ցուցահանդես-վաճառքն անցել Է շատ ջերմ մթնոլորտում եւ, ինչպես նշվում Է, նպատակ ուներ խրախուսել հասարակայնությանը սահմանափակ հնարավորություններով անձանց նկատմամբ ավելի մեծ հանդուրժողություն դրսեւորելու տեսակետից, որպեսզի Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի, անկախ ազգությունից, կրոնական կամ Էթնիկ պատկանելությունից, ռասայի եւ մաշկի գույնից, ինչպես նաեւ սոցիալական կարգավիճակից, իրեն զգա Վրաստանի լիարժեք եւ արժանավոր քաղաքացի:

Ցուցահանդես-վաճառքից ստացված հասույթն ամբողջովին փոխանցվել Է «Անիկա» ընկերակցությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում