BBC.Ադրբեջանի նախագահությունը բացասական է ազդում Եվրոպայի խորհրդի հեղինակության վրա

BBC.Ադրբեջանի նախագահությունը բացասական է ազդում Եվրոպայի խորհրդի հեղինակության վրա

 Հեղինակավոր  BBC-ն անդրադարձ է կատարել Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի նախագահությանը և դրա բացասական հետևանքներին կառույցի հեղինակության վրա:

«Մենք վերջին մոհիկաններն ենք:Սկզբում կառավարությունը թուլացրեց ընդդիմությանը, հետո թիրախում պահեց անկախ լրատվությունը, իսկ այժմ մեզ՝ ոչ կառավարական կազմակերպություններին»,- հայտարարել է Լեյլա Աիևան:

Նրա հետազոտական կազմակերպությունը Ազգային և միջազգային հետազոտությունների կենտրոնը մեկն է այն պրո-դեմոկրատական ոչ կառավարական կազմակերպություններից, որը գտնվում է ադրբեջանական կառավարության հետախուզության ներքո:

Եվ այդ հետապնդումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ նավթով հարուստ Ադրբեջանը ղեկավարում է Եվրոպայի Խորհուրդը:

Շատ դեպքերում կառավարությունը սառեցնում է բանկային հաշիվները, հատուկ հարկեր է սահմանում, որպեսզի այդ կազմակերպությունները չկարողանան գրանտներ ստանալ:  Սակայն միջազգային կազմակերպությունները չեն կարող չանդրադառնալ այդ հարցին:

Վերջին ամսիների ընթացքում կառավարության քննադատների նկատմամաբ ճնշումներն ավելի ինտենսիվացել են: Երկու նշանավոր մարդու իրավունքների պաշտպան Լեյլա Յանուսն ու Ռասուլ Ջաֆարովը բանտարկվեցին: Նրանք համալրեցին Ադրբեջանի քաղաքական բանտարկյալների ցուցակը:

Այդ ցուցակի մեջ ներառված են 98 անհատներ, որոնց թվում են մարդու իրավունքների պաշտպաններ, ընդդիմադիր գործիչներ, լրագրողներ և բլոգերներ:

Նրանց նկատմամբ մեղադրանքները բազմազան են՝  սկսած թմրանյութերի կիրառումից մինչև հարկերի չվճարում կամ խուլիգանությունը:

Լեյլա Յանուսն ու իր ամուսինը ձերբակալվեցին դեռևս հուլիս ամսին և 36 տարվա համատեղ կյանքից հետո նրանք հիմա գտնվում են տարբեր բանտերում:

Human Rights Watch-ը զույգի նկատմամաբ առաջ քաշած մեղադրանքները որակել է ամբողջությամբ կեղծիք:

«Նրանք քաղաքացիական հասարակության կատաղի գործիչներ էին, որոնք քիչ թե շատ անձեռնամխելի էին: Սակայն Ադրբեջանում ոչ-ոք անձեռնամխելի չէ»,-նշել է Գեորգի Գոգիան, ով Կովկասի հետազոտողներից է:

Ադրբեջանական կառավարությունը մերժում է, որ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն:

Որոշ քննադատներ նշում են, որ Բաքվում պրո-դեմոկրատական ցույցերը մեծ թափ ստացան 2011թ-ից հետո և հիմնական ներշնչանքը Արաբական գարունն է:
Սակայն երբ Արդբեջանը դարձավ Եվրոպայի խորհրդի նախագահող երկիր, հարց է առաջանում, արդյոք նա բավարար ունակություն ունի հարգելու 47 ազգերի կազմակերպության հիմնարար իրավունքները:

«Շոկային է, որ նախագահողը դիկտատոր է, որն օգտագործում է իր նախագահության ժամկետը, յուրաքանչյուր երեք օրը մեկ ձերբակալելու մարդկանց, որոնք պաշտպանում են այս ինստիտուտի արժեքները»,- նման կարծիք է հայտնել գերմանացի փորձագետ Գերալդ Կնաուսը:

Ադրբեջանի նախագահությունը կարող է վնասել Խորհրդի հեղինակությունը: Նման հայտարարությամբ է հանդես եկել գլխավոր քարտուղարի խոսնակ Դանիել Հոլթգենը՝ հավելելով, որ կառույցի անդամ երկրները ցանակնում են կապի մեջ գտնվել Ադրբեջանի հետ:

Եվրոպայի խորհրդի անդամ երկների դժկամությունը Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու հետ կապված է, որ նա հանդիսանում է առանցքային էներգետիկ մատակարար և առևտրային գործընկեր: Արևմուտքի կողմից հսկայական ներդրումները նպաստեցին, որպեսզի Ադրբեջանի բյուջեն 2013թ-ին հասնի 73 միլիարդ դոլարի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում