Քաղաքագիտությունը և ԲՀԿ-ն

Քաղաքագիտությունը և ԲՀԿ-ն

ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի երեկվա հարցազրույցից պարզ դարձավ, որ Եռյակը ապաքաղաքական կառույց է, քանզի երեկ ոչ իշխանականների ներկայացուցիչը բացահայտ ներկայացրեց, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքի օրակարգը հիմնականում կազմված էր տնտեսական, իրավական և սոցիաական խնդիրներից՝ քաղաքական խնդիրներ չկային:

Ի՞նչ է ստացվում. իրենց երկրի «հիմնական ընդդիմադիր» համարող ուժերը կազմակերպում են «համապետական հանրահավաք», և չեն անդրադառնում քաղաքական գործընթացներին:

Փաստորեն, հոկտեմբերի 10-ի հանրահավաքին ընդհառաջ, Եռյակի կազմակերպած մարզային հանդիպումները՝ որտեղ, իրենց բավականին լուրջ քաղաքական գործիչներ համարող մարդիկ, հնչեցնում էին իշխանափոխության զանազան կոչեր, հայտարարում էին, որ «այս իշխանությունները պետք է հեռանան», զուտ ձևական բնույթ էին կրում:

Եթե ԲՀԿ-ական տրամաբանությամբ շարժվենք, ստացվում է այո, սրանց մեջ նույնպես չեն արծարծվում քաղաքական խնդիրներ:

Միգուցե հարկ լինի ԲՀԿ ակտիվին նվիրել քաղաքագիտական մի փոքրիկ ձեռնարկ՝ «Քաղաքական կատեգորիաներ» ենթագլխում մի փոքր նշումներով, որպեսզի նա հեշտությամբ կարողանա կարդա և իմանա, որոնք են քաղաքական խնդիրները:

Ուրիխանյանի կողմից նման տեսակետ հայտնելն առաջին հերթին բացատրվում է նրանով, որ հանրահավաքի բեմահարթակում կանգնած մարդկանց գործողությունները համաձայնեցված չէին, իսկ առաջնորդների պահվածքը ավելի քան տարօրինակ: ԲՀԿ-ում կամ իսկապես չգիտեն քաղաքական և ոչ քաղաքական խնդիրների տարբերությունը, կամ, ուղղակի այլընտրանքային տարբերակ չունենալով, նման մտքեր են հնչեցնում:

Ինչևէ, Եռյակը քաղաքական դաշտում այլևս անելիք չունի՝ նրանց գործողություններում չկան քաղաքական ենթատեքստեր, գործում են առանց կոնկրետ գաղափարախոսության:

Եռամիասնությունը սպառեց իրեն, և արագ թափով շարունակում է սլանալ դեպի անորոշություն:

Վահան ԿԱՆԱՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում