Արագած գյուղի մոտ 200 հա հող վարակված է, բայց կարանտին հայտարարված չէ

Արագած գյուղի մոտ 200 հա հող վարակված է, բայց կարանտին հայտարարված չէ

Արագածոտնի մարզի Արագած գյուղի մոտ 200 հա հող վարակված է, բայց գյուղատնտեսության նախարարությունը կարանտին չի մտցնում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ  Լյովա Խաչատրյանը:

«Հողերը ռակով են հիվանդ: Այն  ՀԷԿ-երը, որոնք կառուցվել են, ճիշտ հաշվարկ չեն արել, ինչի արդյունքում  հողերը կեղտոտ, վարակված  ջրով են ոռոգվում, և հիմա այդ վարակը հասնելու  է  հարակից գյուղեր: Կրկնում եմ՝  թույլտվություն  ստանալուց հետո տեղանքը չի ուսումնասիրվել: Ճիշտ ուսումնասիրության համար պետք էր ընդամենը 50 մետր բարձրությունից վերցնել ջուրը, որպեսզի և մտնելուց, և դուրս գալուց ունենայինք մաքուր ջուր»,-մանրամասնեց պատգամավորը:

Լյովա Խաչատրյանի պնդումները  հաստատեց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում