Գյուղմթերքների արտահանումը կարող է դեպոյի դեր խաղալ ԵՏՄ ինտեգրման գործում

Վարչապետ հովիկ Աբրահամյանը «Հայագրոֆորում» համաժողովի բացման ժամանակ հայտարարել է, թե «այսօր, ավելի քան երբևէ, Հայաստանում բարենպաստ պայմաններ են ստեղծված գյուղատնտեսության զարգացման համար: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը նոր հորիզոններ է բացում գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալների մեծացման համար:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրի հիմնական ուղղություններից է գյուղատնտեսության արդիականացումը, որը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի տնտեսության համընդհանուր զարգացման համատեքստում:
Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսին նա համապատասխան գերատեսչություններին հանձնարարել էր հստակ ծրագիր մշակել տեղական արտադրանքի արտահանման խթանման, ծավալների մեծացման ուղղությամբ:

Տնտեսագետների գնահատմամբ՝ ԵՏՄ պայմանագրին Հայաստանի ադամակցության պարագայում առաջնային, այսպես ասած դեպոյի դերը վերապահված է գյուղատնտեսությանը: Հայաստանից Եվրոպա արտահանվող ապրանքի 95 տոկոսը հանքահումքային հատվածին է բաժին ընկնում ՝ պղինձ, մոլիբդեն և այլն. սա նշանակում է, որ մեր մյուս ապրանքները, մեղմ ասած, այնքան էլ մրցունակ չեն Եվրոպայում:
Հայաստանը ունի՝ գյուղմթերքների վերամշակման, սառեցման, թարմ արտահանման, պահածոյացման բոլոր հնարավորությունները: ԵՏՄ անդամակցության պարագայում՝ Հայաստանի համար բացվում է շուրջ 20 մլն քառ, կմ տարածքով, մոտ 175 մլն. բնակչությամբ մեկ միասնական շուկա:

Համեմատության համար ասենք, որ մինչ Հայաստանի միանալը ԵՏՄ-ին, պայմանագրի անդամ պետություններ Ռուսաստանը, Ղազաղստանը և Բելառուսը միմյանց հետ արագորեն զարգացրել են տնտեսական հարաբերությունները, այսպես ներքին համախառն ներքին արդյունքը կազմել է երեք տրիլիոն դոլար, 33 տոկոսով աճել է ապրանքաշրջանառությունը, միասնական արտահանումը հասել է 594 միլիարդ դոլարի:
Ստեղծված հավասար տնտեսական հարաբերությունների, մեկ միասնական շուկային անդամակցելու պարագայում չափազանց կարևորվում է մրցունակ ապրանք արտադրելը և այն շուկա հանելու գործընթացը որակյալ կազմակերպելու հարցը, որի մասին մեկ անգամ չէ, որ հայտարարել են թե պաշտոնյաները, թե՝ անկախ տնտեսագետները:

Իսկ, ինչպիսին է գյուղմթերքների արտահանման ցուցանիշը հիմա՝ մինչ ԵՏՄ անդամակցությունը: Դեռ, ամփոփված չեն գյուղմթերքների արտահանման այս տարվա ցուցանիշները՝ օգտվենք անցած տարվա տվյալներից: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանի արտահանման կառուցվածքում գյուղատնտեսական ծագման արտադրանքների տեսակարար կշիռը 2013 թվականին ավելացել է, արտահանվել է շուրջ 63 հազար տոննա պտուղբանջարեղեն, խաղող և կարտոֆիլ, որը գերազանցել է նախորդ տարվա մակարդակը 2 անգամ:

Գյուղմթերքների արտահանման քանակի գրեթե կրկնակի անգամ գերազանցում՝ ոչ միասնական, ազատ առևտրի շուկայի պյմաններում: Ինչպիսի դինամիկա կունենա գյուղմթերքների արտահամնան ծավալները ԵՏՄ շուկայի դեպքում: Անկախ տնտեսագետների գնահատմամբ, ՀՆԱ-ում գյուղատնտեսության ոլորտին բաժին ընկնող մոտ 2,2 մլրդ դոլարը հանգիստ կարելի է հասցնել 4-ից- 6 մլրդի, եթե ԵՏՄ միասնական շուկա մուտք գործելիս կառավարությունը հետևողականություն ցուցաբերի գյուղմթերքների մշակման, սառեցման, չորացման, մրցունակ արտադրանքի արտահանման կազմակերպման գործում:

Որոշ գնահատականներով՝ գործընթացների ճիշտ կազմակերպման դեպքում՝ Հայաստանը կարող է արտահանման ծավալները երեք, չորս անգամ մեծացնել: ԵՏՄ միասնական շուկայում որոշակի քանակությամբ ապրանքների իրացման ապահովման դեպքում, տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը կոնկրետ դրական արդյունքի կարձանագրի:

Վահան ԿԱՆԱՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում