Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Ջեյմս Ուորլիքին

Արցախի ՀանրապետությանՆախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին ցավակցական հեռագիր է հղել ԵԱՀԿՄինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հեռագրում ասված է.

«Խոր վշտով տեղեկացա Ձեր սիրելի մոր` Ռոուզ Ուորլիքի մահվան մասին:

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցությունու զորակցություն եմ հայտնում Ձեզ եւ հանգուցյալի բոլոր հարազատներին ումերձավորներին: նդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ Ձեզտոկունություն եւ ոգու կորով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում