«Իրատես de facto». ԲՀԿ-ն իր «պահեստային» ուժերին ոտքի է հանել՝ «ցարին» գովելու համար

«Ասում են, թե այս օրերին ԲՀԿ-ն ոտքի է հանել իր բոլոր «պահեստային» ուժերին, այլ խոսքով՝ իրենցից սնուցվող քաղաքական ուժերին, միավորումներին, մարդ-կուսակցություններին, որպեսզի հայտնի ֆիլմի հանգույն հայտարարեն, թե «наш царь самый лучший царь»:

Ու վերջինններս էլ իրենց գործը հրաշալիորեն իրականացնում են, գովում են «ցարին», նրա արժանիքները ներկայացնում և փաստում նրա հզոր գործոնը մեկնարկած շարժման մեջ:

Հետաքրքիր է, որ նրանց նաև «ապսպրել են», որ մշտապես հայտարարեն, թե այս ամենի առանցքը ԲՀԿ-ն է, իսկ շարժման առաջնորդ կարող է «կարգվել» միայն Գագիկ Ծառուկյանը:

Այս հարցում, թերևս, մտածելու առիթ պետք է ունենան հարթակի մյուս լիդերները»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում