«168 ժամ» Դոնեցկից և Լուգանսկից 112 հոգի է ապաստանել Հայաստանում

«Բռնագաղթի կամ պատերազմական իրավիճակի պատճառով անկախությունից հետո Հայաստան են տեղափոխվել չորս տարբեր պետություններից հազարավոր հայեր: Վերջին երկիրն Ուկրաինան է:

Ոչ միայն հայեր, այլև հազարավոր ուկրաինացիներ են երկրի արևելքի զինված բախումների հետևանքով լքում երկիրը: Ուկրաինական դեպքերի պատճառով առնվազն 285 հազար մարդ է հեռացել իրենց բնակավայրերից:

Ուկրաինայից Ռուսաստան տեղափոխված մոտ 180 հազար ուկրաինաբնակների մեջ շատ են նաև հայ ընտանիքներ:

Դոնեցկի և Լուգանսկի մարզերում ապրող հայերի մի մասը տեղափոխվել է Ուկրաինայի այլ տարածքներ, իսկ Հայաստանի ճանապարհը, ինչպես հայտնի դարձավ «168 ժամին» բռնել է արևելյան տարածքներում ապրող մոտ 150 000 հայերից միայն 112-ը:

ՀՀ Սփյուռքի նախարարությունից մեզ հայտնեցին, որ նախարարությունում գրանցվածների այդ թիվն ամբողջապես չի արտացոլում Ուկրաինայից եկած հայ փախստականների պատկերը, որովհետև բոլորը չէ, որ գրանցվում են պետական աջակցություն տրամադրող մարմիններում»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում