«Հայկական ժամանակ». ԵՏՄ-դ շաքարով կտրեմ, կամ Սամվել Ալեքսանյանը «Կարֆուրից» չի տուժի

«Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի անցումային դրույթներում մի քանի ապրանքների ներկրման առանձնահատկություններ են նշված:

Դեռ անցյալ տարի Հայաստանը դիմել էր ԵՏՄ-ին անդամակցությունից հետո մի քանի տարի մոտ 900 ապրանքների վրա ժամանակավորապես չկիրառել ԵՏՄ մաքսատուրքերը:

Այդ ցանկը վերջերս հաստատվեց, բայց մոտ 150 ապրանքներ հանվեցին: Այդ թվում նաև շաքարը:
Փոխարենը շաքարի վերաբերյալ առանձին հատված է մտցվել անցումային դրույթներում:

Ուսումնասիրելով այդ հատվածը՝ ակնհայտ է դառնում, որ մերոնք շատ ջանասիրաբար են բանակցել և հստակ գծագրել են այնպես, որ մեր հանրահայտ «շաքարի արքան» ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, էականորեն մեծացնի իր շահույթները:

Անկհայտ է դառնում, որ եթե «Կարֆուրը» փորձի հայաստանյան հիպերմարկետում ու սուպերմարկետներում վաճառել եվրոպական արտադրության շաքար, ապա դրա գինը մոտ կրկնակի բարձր կլինի «Լֆիկի շաքարից»:

Եվ ուրեմն՝ «Կարֆուրը» ուղղակի ստիպված է լինելու ետ կանգնել իր սկզբունքներից ու իր վաճառասեղաններին դնել երկու տեսակի շաքար՝ տեղական և եվրոպական:

Տեղականը, այսպես ասենք, չի փայլում իր որակով, բայց մոտ կրկնակի էժան է լինելու եվրոպական շաքարից: Իսկ եվրոպականի գինը աստղաբաշխական մաքսատուրքերի պատճառով լինելու է շատ ավելի բարձր ու չի վաճառվի»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում