«Ժողովուրդ». Ծառուկյանը մեկնել է Դուբայ՝ հանգստանալու

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ արդեն մի քանի օր է, ինչ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և նրա քավոր, ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանն իրենց ընտանիքներով ավանդական հանգիստն են անցկացնում Դուբայում: Թերթը հիշեցնում է, որ այս տրիոն ամեն տարի աշնանը արաբական ամենաշքեղ հյուրանոցներից մեկում է կազմակերպում իր հանգիստը:

Այս անգամ «քաղաքական հանգիստը» ուշագրավ է այնքանով, որ ԲՀԿ նախագահը հանրահավաքից առաջ գտնվում է Դուբայում։ Ե՞րբ է վերադառնալու Ծառուկյանը։ «Ժողովուրդ»-ի այս հարցին ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակը պատասխանել է, թե. «Շատ կասկածելի տեղեկատվության աղբյուրներ ունեք, իրականությանը չի համապատասխանում այդ տեղեկատվությունը։ Պարոն Ծառուկյանը կարճատև ժամանակով բացակայում է Հայաստանից, բայց շուտով վերադառնալու է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում