Ֆինանսների նախարարությունը տեղաբաշխել է 500 մլն դրամի պարտատոմսեր

Ֆինանսների նախարարությունն անցկացրել է 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26204154 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 500 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 120 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 60 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 60 մլն դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 482 մլն 931 հազար 565 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 6.9910 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.0217 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 3 գործակալ և գանձապետական պահառուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում