ԱԺ քառօրյա. օր երկրորդ. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկեց խորհրդարանական հերթական քառօրյայի երկրորդ օրը: Գրանցվել է 109 պատգամավոր: Սովորաբար խորհրդարանում նիստի մեկնարկին քվեարկության է դրվում նախորդ օրն ավարտված հարցերը, սակայն հոկտեմբերի 20-ի նիստում պատգամավորները քննարկեցին ընդամենը մեկ հարց, որը մնաց անավարտ: Պատգամավորնե րը քննարկեցին ««2013 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» տարեկան զեկույց»:

Քննարկումներն անցան թեժ մթնոլորտում, նույնիսկ մի քանի անգամ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ստիպված եղավ անջատել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսափողը, ինչ էլ ավելի էր թեժացնում իրավիճակը: Հարցի քննարկումը մնաց անավարտ: Հոկտեմբերի 21-ի նիստում պատգամավորները կշարունակեն հարցի քննարկումը:

ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգում են նաև սահմանամերձ համայնքներում գործունեություն ծավալող անձանց հարկերից ազատելու վերաբերյալ օրինագիծը, ինչպես նաև «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պարտադիր գույքագրման պահանջը հետաձգել մինչև 2015թ. փետրվարի 1-ը: Վերը նշված նախագծերը կառավարության կողմից ճանաչվել են հրատապ և կքննարկվեն ընթացիկ քառօրյայի ընթացքում:

Մեկնարկած քաօրյայի օրակարգում են նաև ընդդիմության կողմից արտահերթ ճանաչված օրենքի նախագծերը Հայաստանում կառավարման ճգնաժամի վերաբերյալ հայտարարության և Ընտրական օրենսգրքում բարեփոխում կատարելու մասին օրենքի նախագծերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում