Իրանն արդեն հաղթել է միջուկային բանակցություններում.Ռոուհանի

Իրանն արդեն իսկ միջուկային ծրագրի ծուրջ միջազգային միջոնրդների վեցնյակի հետ բանակցությունների ընթացքում հաղթանակ է տոնել: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ հասան Ռոուհանին, տեղեկացնում է IRINN-ի հեռուստաալիքը:

 «Այն, որ մեր ներկայացուցիչները համաշխարհային վեց տերությունների հետ հարցեր են որոշում, վիճում են նրանց հետ, ժխտում նրանց գաղափարները հանդիսանում է իրանական ազգի քաղաքական կամքի ապացույցը»,- ընգծել է նախագհը:

Նրա խոսքերով բանակցություններում հաղթանակը իրանական ազգի հաղթանակն է:

 «Ոչ ոք չի կարող կասկածել, որ Իրանը ուրանի հարստացման իրավունք ունի: Ամբողջ աշխարհն է ընդունել այդ փաստը: Սակայն մանրամասների հետ կապված տարաձայնություններ կան»,- նշել է նախագահը:

Նա նաև հավելել է, որ Ֆրանսիան հայտարարել է բանակցությունների ավարտից հետո Իրանին ժամանակակից միջուկային տեխնոլոգիաներ տրամադրելու պատրաստակամության մասին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում