Ճգնաժամից հետո Հայաստանում ոսկու արդյունահանումն աճել է 5 անգամ

Հայաստանը հետճգնաժամային տարիներին էականորեն ավելացրել է ոսկու արդյունահանման ծավալները: Եթե 2008-2009 թվականներին Հայաստանում տարեկան արդյունահանվում էր համապատասխանաբար 720 և 499 կիլոգրամ ոսկի, ապա հաջորդ տարիներին այդ թիվը զգալի ավելացավ: 2010-ին արդյունահանման ծավալը Հայաստանում կազմում էր 1 946, 2011 թվականին` 2 736, 2012 թվականին` 2 896 կիլոգրամ: 2013 թվականին աճի միտումը շարունակվեց և տարին ամփոփվեց 3 473 կիլոգրամ արդյունահանման ծավալով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայությունը, ոսկու բազմամետաղային հանքաքարի արդյունահանման ծավալը ևս 2008-2013 թվականների ընթացքում զգալի ավելացել է: Եթե 2008 թվականին այդ թիվը կազմում էր 233 հազար տոննա, ապա 2010-ին այն աճեց ավելի քան երկու անգամ` կազմելով 650, իսկ 2012-ին այդ թիվը կազմում էր 1 945 հազար տոննա: 2013 թվականին ոսկու բազմամետաղային հանքաքարի արդյունահանման ծավալը կազմել է 2 161:

Հետևեք մեզ նաև Telegram-ում