Չավուշօղլուն ամերիկաբնակ թուրքերի հետ խոսել է Հայոց ցեղասպանությունից

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մյովլուդ Չավուշօղլուն Նյու Յորք կատարած այցին հանդիպել է ԱՄՆ-ի թուրքական հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ եւ խոսել Հայոց ցեղասպանությունից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով giresungazete լրատվական կայքը, հանդիպման ժամանակ Չավուշօղլուն ներկաներին հիշեցրել է, որ հայկական սփյուռքը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված արշավ է իրականացնում: Չավուշօղլուն ասել է, որ 2015 թվականը թուրքերի համար «բախումների տարի չէ, եւ չպետք է այն քարոզչական պատերազմի ասպարեզ դարձնել»: Նա ամերիկացի թուրքերին հիշեցրել է, որ Թուրքիայի համար 2015 թվականը Չանաքքալեի (Դարդանել) ճակատամարտի տարին է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում