Հակաահաբեկչական կոալիցիայի խորագույն պառակտում Է տեղի ունենում. Բորդյուժա

Աշխարհն ականատեսն Է միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի պառակտմանը եւ ահաբեկչական կազմակերպությունների համախմբմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Վիեննայում «Ահաբեկչութունը եւ Էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցները» 10-րդ միջազգային խորհրդաժողովի բացմանը հայտարարել Է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Ինչ-որ փուլում թվում Էր, թե մենք արդեն մինչեւ վերջ արտահայտվել ենք, հասկանալի են մոտեցումները, բայց մենք բախվում ենք նոր երեւույթների,- ասել Է նա:- Տեղի Է ունենում հակաահաբեկչական կոալիցիայի խորագույն պառակտում՝ Օբամայի վարչակազմի վիթխարի ջանքերի շնորհիվ: Եվ այս ֆոնի վրա կատարվում Է ահաբեկչական կազմակերպությունների համախմբում. ոչ միայն «Ալ Քաիդան», այլեւ մանր կազմակերպությունները միավորվում են «Իսլամական պետության» հովանու ներքո», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում