Շենգավիթի որոշ հասցեներում ջուր չի լինի

Պլանային աշխատանքներով պայմանավորված` հոկտեմբերի 23-ին` ժամը 10:00-20:00-ն, կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից, կդադարեցվի, մասնավորապես, Ներքին Շենգավիթի 14, 15, 16 փողոցների, Արարատյան փողոցի 62/1, 62/2, 62/3, 68-90, Շիրակի փողոցի 2/1, 2/2 համարների, մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի, «Դեպոշինի», «Ռենեսանս» ռեստորանի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում