Պուտինը պատրաստ Է հանդիպել Վրաստանի նախագահի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ Է հանդիպել Վրաստանի իր պաշտոնակից Գեորգի Մարգվելաշվիլիի հետ, եթե Վրաստանի կողմից համապատասխան ազդանշան ստացվի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԴ-ի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հոկտեմբերի 21-ին հայտարարել Է վրացական «Իմեդի» հեռուստաընկերությանը:

«Մենք կոնկրետ ազդանշանի ենք սպասում Թբիլիսիից: Ձեր կողմից պետք Է համապատասխան քաղաքական կամք լինի… Պուտինը հասկանալի կերպով հայտարարել Է, որ եթե Վրաստանի կողմից ազդանշան ստանա, հանդիպումը կկայանա»,- հավելել Է Պեսկովը:

Վրաստանի նախագահի նախկին խորհրդական Վանո Մաճավարիանին վրացական «Կվիրիս պալիտրա» թերթում հրապարակված հարցազրույցում հայտնել Է, որ նախագահի վարչակազմը նախապատրաստում Էր Գեորգի Մարգվելաշվիլիի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բայց այն չեղյալ հայտարարվեց հանրապետության կառավարության որոշմամբ:

«Մենք իրոք աշխատում Էինք այդ ուղղությամբ, որպեսզի հանդիպումը չլինի հանուն հանդիպման: Դա պետք Է լիներ Ռուսաստանի եւ Վրաստանի նախագահների հանդիպում՝ մեր գործընկերների ներգրավմամբ… Հանդիպումը չկայացավ, քանի որ կառավարությունը չցանկացավ Մարգվելաշվիլի-Պուտին հանդիպումը»,-հայտարարել Է Մաճավարիանին: Նրա խոսքով՝ ներկա փուլում Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունների վատացման պատճառով նման հանդիպումը դժվար կլինի կազմակերպել, բայց դա անհրաժեշտ Է անել:

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարվա փետրվարի սկզբին չի բացառել վրացական պետության ղեկավարի հետ հանդիպելու հնարավորությունը, եթե նա նման ցանկություն հայտնի, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում