ԱՄՆ-ի կոալիցիան ձախողման է դատապարտված. իրանական կողմ

Իրանը մտադիր չԷ մասնակցել Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող ԱՄՆ-ի կոալիցիային՝ այն համարելով «կասկածելի» և «ձախողման դատապարտված»: Այդ մասին հայտարարել Է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի՝ արաբական և աֆրիկյան երկրների հարցերով տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը:

«Ահաբեկչության դեմ պայքարը միջազգային համախմբման կարիք ունի»,-ասել Է Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը, որի խոսքը մեջբերել Է ՖԱՐՍ գործակալությունը: Նա ընդգծել Է, որ Թեհրանը «իր դիրքորոշումն ավելի բարձր Է համարում» «ձախողման դատապարտված» դաշինքին միանալուց:

Աբդոլահիյանը նաև նշել Է, թե իրանական կողմը «կասկածներ ունի ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի իսկական նպատակների կապակցությամբ»: Նրա խոսքով՝ դաշինքի կողմից ձեռնարկվող միջոցները «չեն փոխել ԻՊ-ի հետ կապված իրադրությունը և միայն խստացրել են ծայրահեղականությունը»: Դրա հետ մեկտեղ բարձրաստիճան դիվանագետն ընդգծել Է, որ Իրանի ղեկավարությունն աջակցում Է Իրաքին և Սիրիային ահաբեկչության դեմ մղվող նրանց պայքարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում