Միութենական պետությունը պետք է կողմնորոշիչ լինի ԵՏՄ-ի համար. Մեդվեդեւ

ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ Ռուսաստան-Բելառուս միութենական պետությունը պետք է ինտեգրացման կողմնորոշիչ ծառայի Եվրասիական տնտեսական միության համար:

«Դուք բացարձակապես իրավացի եք, որ Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ Միությունն առանձնահատուկ ինտեգրացիոն միավորում է: Չնայած այլ ուղղություններով մեր ինտեգրացիոն հաջողություններին, ներառյալ Եվրասիական տնտեսական միությունը, այնուամենայնիվ, միեւնույն Է փոխգործակցության մակարդակը, փոխգործակցության հարցերի լայնությունն այն ուղղությամբ առայժմ դեռ չի հասնում Միութենական պետության մակարդակին»,- ասել է Մեդվեդեւը հոկտեմբերի 21-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Մինսկում կայացած հանդիպման ժամանակ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի եւ Բելառուսի Միութենական Պետությունը պետք Է կողմնորոշիչ ծառայի այն մյուս երկրների համար, որոնք մասնակցում են եվրասիական տնտեսական ինտեգրացմանը:

«Միութենեական պետության շրջանակներում մեր պետությունների միջեւ փոխգործակցության մակարդակն այն կողմնորոշիչն Է, որով կառաջնորդվեն մյուս բոլոր երկրները»,- հավելել Է ՌԴ-ի վարչապետը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում