Իրանում վախճանվել է Փորձագետների խորհրդի նախագահը, երկրում երկօրյա սուգ Է հայտարարված

Իրանում հոկտեմբերի 21-ին 83 տարեկան հասակում վախճանվել Է այաթոլլա Մոհամեդ Ռըզա Մահդավի Ղանին, որն զբաղեցնում էր հանրապետության Փորձագետների խորհրդի նախագահի պաշտոնը, խորհուրդ, որը երկրի ղեկավարության համար հանձնարարականներ մշակող ազդեցիկ մարմին Է եւ օժտված Է Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդին նշանակելու իրավունքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Խորհրդի ղեկավարը հունիսի սկզբին հոսպիտալացվել Էր սրտի հետ կապված խնդիրների պատճառով եւ դրանից հետո դուրս չի եկել կոմայից: Նա մահացել Է սրտի կանգից, հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով իրանական ԶԼՄ-ներին: Նրա մահից հետո Իրանի նախագահ Հասան Ռոուհանին երկրում երկօրյա սուգ Է հայտարարել:

Փորձագետների խորհրդի մեջ մտնում են համաժողովրդական քվեարկության ընթացքում ութամյա ժամկետով ընտրված մուսուլմանական հոգեւորականության 88 ներկայացուցիչներ, որոնք որոշում են Իսլամական Հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները:

Մոհամեդ Ռըզա Մահդավի Ղանին Փորձագետների խորհուրդը գլխավորել Է 2011 թվականի մարտին՝ այդ պաշտոնում փոխարինելով երկրի նախկին նախագահ եւ ընդդիմադիր քաղաքական գործիչ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում