Պետդեպի ներկայացուցիչը քննարկել է ադրբեջանական մամուլի խնդիրները

Նոյ Կրիստալը, ով Պետդեպի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով վարչության փոխտնօրենն է, հոկտեմբերի 21-ին խմբակային հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԶԼՄ-ի ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկացնում է Contact.az կայքը, հանդիպման ընթացքում քննարկվել է երկրում ազատ արտահայտման իրավունքի հետ կապված խնդիրները:
Համաձայն ոչ պաշտոնական տվյալների Նոյ Կրիստալը մի շարք հանդիպումներ է ունեցել պաշտոնատար անձանց հետ:

Հիշեցնենք, որ այս տարվա ամռանը Ադրբեջանբի իշախանությունն արգելել են ամերիկյան և արևմտյան գրանտերով ծրագրերի իրականացումը: Իսկ անցյալ շաբաթ Ադրբեջանում օրինագիծ ընդունվեց, համաձայն որի, Ադրբեջանում օտարերկյա դոնորների կողմից գրանտի տրամադրումը հնարավոր կլինի միայն Ադրբեջանի կառավարության որոշմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում