Հռոմի պապը կմեկնի Թուրքիա

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նոյեմբերի վերջին Թուրքիա կատարելիք այցի ընթացքում կհանդիպի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Կոնստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոսի հետ:

Պապի 3-օրյա այցը կսկսվի նոյեմբերի 28-ին։ Ծրագիրը կբացվի Անկարայում, որտեղ Ֆրանցիսկոս պապը նախ կայցելի Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան, այնուհետ նախագահական պալատում կհանդիպի երկրի նախագահի հետ։ Սպասվում  է նաև վարչապետ Դավութօղլուի հետ հանդիպում։

Իր առաքելական այցի երկրորդ օրը Ֆրանցիսկոս պապն Անկարայից կմեկնի Ստամբուլ, ուր կայցելի Սոֆիայի տաճար և Կապույտ մզկիթ։ Նույն օրը Հռոմի պապը քարոզչություն կկարդա Սուրբ հոգու տաճարում։

Նոյեմբերի 29-ին նախատեսված է նաև հանդիպում Կոնստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոսի հետ։Այս մասին տեղեկացնում է Ռիա նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում