Եվրախորհրդարանը Վիոլետա Բուլցին հաստատել Է տրանսպորտային քաղաքականության եվրակոմիսար

Եվրախորհրդարանը (ԵԽ) սլովենուհի Վիոլետա Բուլցին եւ սլովակ Մարոշ Շեֆկովիչին հաստատել Է այն եվրակոմիսարների պաշտոններում, որոնք համապատասխանաբար պատասխանատու են տրանսպորտային քաղաքականության եւ Էներգետիկական միության հարցերի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԵԽ-ի մամուլի ծա ռայությանը:

«Եվրախորհրդարանի կոմիտեներն այսօր կանաչ լույս վառեցին Բուլցի եւ Շեֆկովիչի համար՝ նրանց հաստատելով տրանսպորտային քաղաքականության եւ Էներգետիկական միության եվրակոմիսարների պաշտոններում,- նշել են Եվրախորհրդարանում:

Վերջին քայլը մնում Է հոկտեմբերի 22-ին Ստրասբուրգում կայանալիք լիագումար նստաշրջանում Եվրախորհրդարանի կողմից Եվրահանձնաժողովի նոր կազմի վերջնական հաստատումը ցուցակային կարգով: 2014–2019 թվականներին Եվրահանձնաժողովի ղեկավար նշանակված Ժան Կլոդ Յունկերը ելույթ կունենա խորհրդարանականների առջեւ, ինչից հետո Եվրախորհրդարանը կքվեարկի Եվրահանձնաժողովի միանգամից ամբողջ կազմի շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում