AM | RU
USD
EUR
RUB

«Տիկնիկ» թատրոնի Շուշիի մասնաճյուղը հյուրընկալվեց Քարվաճառում

 
 

Հոկտեմբերի 23-ին «Տիկնիկ» տիկնիկային թատրոնի Շուշիի մասնաճյուղի թատերախումբը հյուրըկալվեց Քարվաճառում: Քարվաճառի մշակույթի տան դահլիճում տիկնիկային թատրոնը ներկայացրեց «Հայկ եւ Բել» բեմադրությունը:

Ներկայացումը պատմում էր հայ ազգի նահապետ Հայկի ու բռնակալ Բելի մասին ավանդազրույցը: Ներկայացման հեղինակները հնագույն պատմությունը թատերական հնարքների միջոցով կապել էին մեր օրերին` հիշեցնելով, որ Շուշիի ազատագրումն էլ նույնպիսի գոյության պայքար էր, որպիսին նահապետ Հայկն էր մղել իր ժամանակին:
Թատերախմբի անդամները դպրոցականներ են:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց «Տիկնիկ» տիկնիկային թատրոնի Շուշիի մասնաճյուղի տնօրեն Անի Կապլանյանը, թատերախմբին կարող է անդամակցել յոթ տարեկանից բարձր յուրաքանչյուր ոք: Որպես «Տիկնիկ» թատրոնի մասնաճյուղ թատերախումբը գործում է այս տարվա հունվար ամսից: «Խումբը, սակայն, ձեւավորվել էր ավելի վաղ, նախորդ տարվա օգոստոս ամսից: Այդ ժամանակվանից էլ մենք սկսել էինք «Քրոջ սերը» ներկայացման փորձերը, տիկնիկներն ինքներս էինք պատրաստել: Այդ ներկայացումը պատրաստելուց եւ ներկայացնելուց հետո մենք սկսեցինք «Հայկ եւ Բել» ներկայացման բեմադրությունը», տեղեկացրեց Անի Կապլանյանը: «Հայկ եւ Բել» ներկայացման առաջնախաղը վերջերս տեղի ունեցավ Շուշիում, իսկ այնուհետ թատերախումբը մի քանի հյուրախաղեր է ունեցել այս ներկայացմամբ: Մինչեւ Քարվաճառ այցելելը, ներկայացումը մեկ շաբաթվա մեջ բեմադրվել է նաեւ Բերձորում ու Ծմակահողում:

Ներկայացման համար նյութ ընտրելիս թատերախումբը շեշտը դնում է հայրենասիրություն եւ քաղաքացիական դիրքորոշում դաստիարակող թեմաների վրա: «Հայկ եւ Բել» ավանդազրույցի ընտրությունն էլ նպատակ ունի հանդիսատեսի մեջ հայրենասիրություն սերմանել` հայոց պատմությունը ներկայացնելով:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ առաջիկայում թատրոնը կպատրաստի ամանորյան բեմադրություն, որը կներկայացվի Շուշիում, Ստեփանակերտում:

Թամարա Գրիգորյան

Լրահոս
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց Այս տարի պետական կայքերի վրա հաքերային հարձակումները կտրուկ աճել են. ԱԱԾ Էջմիածնում Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների և քաղաքացիների միջև ընդհարում է տեղի ունեցել Փարիզում բախումներ են «դեղին բաճկոնավորներ»-ի և ոստիկանության միջև Արթուր Բաղդասարյանը հեռանում է ակտիվ քաղաքականությունից. ՕԵԿ-ն ունի նոր նախագահ Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ «Դեղին բաճկոնավորները» պատրաստվում են նոր ցույցեր անցկացնել Ֆրանսիայի ողջ տարածքում ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է «Հրապարակ». Փաշինյանի խորհրդականը սոցցանցերում զբաղված է տնտեսական քաղաքականության ակտիվ քարոզով «Ժամանակ». Ամանորյա տոներից հետո Հայաստանը կարող է բախվել լուրջ ֆինանսական խնդիրների «Ժողովուրդ». Նախաքննական մարմինն արդեն հայտնաբերել է քրեական գործով հետախուզվողին «Հրապարակ». Շիրակում Նազելի Բաղդասարյանը ավելի շատ քվե է հավաքել, քան նախկին քաղաքապետը «Փաստ». Ինչպե՞ս կառավարությունում պահել «դուխով»–ը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 15 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ Տիգրան Սարգսյանը ԵՏՀ- ի համար կարեւորում է գործարար համայնքում թվային տեխնոլոգիաների օգտագործման առավելությունները Լևոն Մնացականյան. Ձեր գործողություններում եղեք ներդաշնակ, փոխըմբռնող Հռոմում անցկացվեց «Հայոց ցեղասպանության հիշողություն և ցեղասպանությունների կանխարգելում» խորագրով համաժողովը Գեղամ Գևորգյանը փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտում առկա խնդիրները և զարգացման ուղիները «Իմ բիզնեսը, Իմ բանկը»․ գործընկերության իրական ձևաչափ Դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Մարթա Նովակովայի հետ Էրդողանը հայտարարել է, որ անկախ ԱՄՆ-ի կոչերից, Թուրքիայի ԶՈՒ-ն մտնելու է Մանբիջ 2019թ.- ը նոր ազդակ կհաղորդի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Ալիև Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ստացել են Վերաքննիչ դատարանի որոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի Ղազախի և Աղստևի հատվածում ԶՈՒ-ն կփոխարինի սահմանապահներով Ես և Պուտինը Սերժ Սարգսյանին առաջարկեցինք հանձնել 5 շրջանները, բայց նա մերժեց. Ալեքսանդր Լուկաշենկո Արմեն Գևորգյանը չկալանավորվեց Կանադայում ստացել են տարբեր քաղաքներում պայթուցիկների տեղադրման մասին նամակներ Թերեզա Մեյը լքել է ԵՄ-ի՝ Բրյուսելում ընթացող գագաթնաժողովը Ստրասբուրգցի հրաձիգը սպանվել է Արման Թաթոյանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին ՌԴ դեսպանատունը կոչ է անում չքաղաքականացնել Գյումրիում ռուս զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցածը ԿԳ նախարարությունը հայտնել է դեկտեմբերին նախատեսված 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը «Ավրորան» կոչ է անում հակազդել աշխարհում մարդասիրության խնդիրներին ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. փակ է Վարդենյաց լեռնանցքը «Ժամանակ». Ռևերանսներ գործող իշխանությանը «Հրապարակ». Ոչ թե երեք փոխվարչապետ, այլ՝ մեկը, ոչ թե 18 նախարարությունն, այլ՝ 11-ը «Ժամանակ». Ծառուկյանը տևական ժամանակ է չի վճարում BMW ավտոմեքենաների սրահի շինարարների գումարը «Իրատես». Փաշինյանը չգիտի` ինչպես զսպել թիմակիցների մեծ ախորժակը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan