Հայաստանում արևմտահայերենի ուսուցումը կլինի ուշադրություն կենտրոնում

«Գալուստ Կյուլպենկյան» հիմնակրկության հայաստանյան բաժանմունքը մեծագույն և հասցեավորված աշխատանք են կատարում հայկական սփյուռքում, հատկապես հայկական դպրողներին օգնելու հարցում: Այս մասին հիմնարկության հետ Համագործակցության համաձայնագրի կնքման արարողության ժամանակ նշեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ստորագրված համաձայնագրի համաձայն` ՀՀ սփյուռքի նախարարությունը և «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկությունը կհամագործակցեն արևմտահայերենի ուսուցողական նյութերի հրատարակման և տարածման, Հայաստանում արևմտահայերենի ուսուցման կենտրոն ստեղծելուն օժանդակելու, Հայաստանի բուհերում հայազիտական առարկաների գծով սովորող սփյուռքահայ ուսանողներին կրթաթսշակներ տրամադրելու և այլ հարցերում: Փաստաթուղթն ստորագրեց Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության Հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը: 

«Արդեն մեկ ու կես տարի է, ինչ պարոն Փանոսյանը ղեկավարում է «Գալուստ Կյուլպենկյան» հիմնադրամը, և նա այն եզակի պաշտոնյաներից է, ով պաշտոնավարելուց և ծրագրավորելուց զատ, շրջագայեց ողջ հայկական սփյուռքում և Հայաստանում ու կարիքների ճիշտ գնահատում կատարեց: Եվ պարոն Փանոսյանը իր հետազոտությունների արդյունքում մտածված և ճշգրիտ առաջակրներ ներկայացրեց հոգաբարձուների խորհդին», – ընդգծեց Հրանուշ Հակոբյանը:

«Մեր հնգամյա ծրագիրը բարձր եմ կարևորում, քանի որ եթե մեր սերունդը չզբաղվի արևմտահայերենի ուսումնասիրումով, տարածումով, մենք չենք կարողանա կասեցնել արևմտահայերենի կորստի գործընթացը: Մենք մեծ ջանքեր ենք թափում, որպեսզի դպրոցներում շարունակվի օժանդակությունն արևմտահայերենի ուսուցմանը, որպեսզի արևմտահայերենը դարձնենք գործնական լեզու երիտասարդ սերնդի մոտ, մանավանդ, Սփյուռքում»,- ասաց Ռազմիկ Փանոսյանը:

«Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկությունը հիմնադրվել է Լիսաբոնում, 1956թ. հուլիսի 18-ին: Հիմնարկության գործունեությունն ուղղված է գիտության, կրթության, մշակույթի և առողջապահության զարգացմանը: «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության Հայկական համայնքների բաժանմունքը գործում է հաստատության հիմնադրման օրից և նպաստում է կրթության, գիտության, արվեստների զարգացմանը և զբաղվում բարեգործությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում