Պատգամավորը դրական է գնահատում վերջին շրջանում ընդդիմության ցուցաբերած ակտիվությունը

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը դրական է գնահատել վերջին շրջանում ընդդիմության ցուցաբերած ակտիվությունը։ «Ընդդիմությունը պետք է ակտիվ լինի, հակառակ պարագայում հարց է առաջանում, թե ինչու է ընդդիմությունն իրեն այդպես կոչում։ Հանրահավաքներն էլ հասարակությունում առկա խնդիրների վրա իշխանության ուշադրությունը սևեռելու միջոց են ընդդիմության համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 29-ին հրավիրված ասուլիսում ասաց նա և հավելեց, որ եթե բարձրաձայնված հարցերը կառուցողական են, ապա իշխանությունները պարտավոր են արձագանքել։

Բանախոսը նշեց, որ հանրահավաքների միջոցով ընդդիմությունը չի կարող հասնել իշխանափոխության, քանի որ դրա համար գոյություն ունեն համապետական ընտրություններ։ «Ընդդիմությունը պետք է առաջնորդվի խոհեմ մտադրություններով և ժողովրդին չհասցնի բախման իրավիճակի»,- ասաց պատգամավորը: Ըստ Բադեյանի` պատմությումը չգիտի մի դեպք, երբ բախումները նպաստել են ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում