«Ժողովուրդ». Կառավարությունը մտադիր է ռեստորան գնել

ՀՀ կառավարությունը մտադիր է ռեստորան գնել: Այս մասին որոշման նախագիծը ներառված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Ըստ այդմ, կառավարությունը մտադիր է գնել Հանրապետության հրապարակում գտնվող «Արարատ» ռեստորանը՝ 3 մլն 200 հազար դոլար արժեքով:

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ առնվազն մինչև 2015թ.-ի դեկտեմբերը «Արարատ» ռեստորանը շարունակելու է գործել: Այսինքն՝ մեկ տարի շարունակ ՀՀ կառավարության անդամներն այլևս կարող են «Արարատ» ռեստորանում, «հաց ուտել» և իրենց զգալ ինչպես տանը:

«Իհարկե, կառավարության անդամներից շատերն իրենց սեփական ռեստորաններն ունեն, բայց այս մեկը կլինի իրենց բոլորինը, այսպես ասած՝ «օբշյագինը»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում