«Ժամանակ». Ըստ Վարդան Ղուկասյանի, Սամվել Բալասանյանի պահվածքն անբարոյականություն է

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն «անբարոյականություն է» համարում գործող ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանի գործելաոճը՝ այն իմաստով, որ նա քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ի հովանավորությամբ, բայց հիմա կանգնել է հարթակում իշխանությունների հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի կողքին:

«Այ, Հանրապետականին պետք է հարցնել, թե գո՞հ են նրա աշխատանքից, պահվածքից: «Բարգավաճին» էլ հարցրեք, բոլորին հարցրեք, տեսնենք՝ ինչ է սա, սրա արածը, պահվածքը, գործելաոճը: Ով որ նշանակեց, ով որ կողմնակից էր, որ նրան նշանակեին, ով օգնեց, նրանց բոլորին հարցրեք: Իսկ ես նմանատիպ անբարոյականությունից չեմ հասկանում: Նման գործելաոճը կարող են մեկնաբանել միայն մարդիկ, ովքեր մեկ այստեղ են, մեկ՝ այնտեղ, մեկ էլ՝ ամենուր: Իսկ մենք մի ճանապարհ ունենք՝ խիղճը չկորցնել, սիրել երկիրը, հայրենիքը, ժողովրդին: Մնացածը ձևի, մարդկանց ապրելակերպի խնդիրն է, որն ինձ համար հասկանալի չէ, ոչ էլ ուզում եմ հասկանալ»,-«Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Գյումրիի նախկին քաղաքապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում