Բաքվում կրկին լրագրող են ձերբակալել

Բաքվում ձերբակալվել է «Ադրբեջանական ժամ» հեռուստատեսային հաղորդման  տեխնիկական տնօրեն, վարող,  ընդդիմադիր Ազադլիք թերթի սյունակագիր Խալիդ Գարաևը: Այս մասին,ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել լրագրող Խաջիդա Իսմաիլովան:

Նրա խոսքերով Խալիդ Գարաևը զանգել է իրեն և տեղեկացրել, որ գտնվում է Բաքվի շրջանի 4-րդ ոստիկանական վարչությունում: Սակայն դրանից հետո նրա չի հաջողվել կապվել ձերբակալվածի հետ: 

Ազադլիք թերթի գլխավոր խմբագիրը մեկնել է նշված ոստիկանական բաժանմունքը, սակայն Գարաևին այնտեղ չի գտել:

Նախկինում ևս «Ադրբեջանական ժամ» հաղորդման երկու վարողներից մեկը ձերբակալվել է, իսկ մյուսը՝ իշխանությունների ճնշման ներքո ստիպված է եղել լքել Ադրբեջանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում